ՄՄերի Ներսիսյան

Հունաստանը երկրարացրել է Թուրքիայի հետ սահմանային ցանկապատը

Հունաստանը երկրարացրել է Թուրքիայի հետ սահմանային ցանկապատը

Հունաստանը կպաշտպանի իր սահմանները Աֆղանստանից միգրանտների հոսքերից: Այս մասին հայտարարել է քաղաքացիների պաշտպանության հարցերով նախարար Միխալիս Խրիսոխոիդիսը հույն-թուրքական ցամաքային սահմանին տեղակայված ստորաբաժանում կատարած այցի ժամանակ:

«Մեր սահմանները կմնան անվտանգ և անձեռնմխելի: Մենք թույլ չենք տա չարտոնված և անկանոն գործողություններ, ինչպես նաև սահմանախախտման որևէ փորձ»,- ասել է Խրիսոխոիդիսը:

Հույն նախարարը նաև ազդարարել է Թուրքիայի հետ սահմանին 40 կմ երկարությամբ ցանկապատի շինարարության ավարտի մասին, որը խոչընդոտելու է միգրանտների մուտքը երկիր:

Հունաստանի իշխանությունները վստահեցնում են, որ թույլ չեն տա 2015 թվականի միգրացիոն ճգնաժամի կրկնությունը:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում