ՄՄերի Ներսիսյան

«Թալիբանն» առաջիկայում կներկայացնի Աֆղանստանի կառավարման նոր համակարգը

«Թալիբանն» առաջիկայում կներկայացնի Աֆղանստանի կառավարման նոր համակարգը

«Թալիբանն» առաջիկա շաբաթների ընթացքում կներկայացնի նոր քաղաքական համակարգը, որով կիրականացվի Աֆղանստանի կառավարումը: Այս մասին Reuters-ին տված հարցազրույցում ասել է շարժման ներկայացուցիչը:

Նրա խոսքով՝ այդ համակարգն ուղղված է լինելու երկրի բնակչության շահերի պաշտպանությանը:

Միևնույն ժամանակ հաղորդվում է նաև, որ «Թալիբան» շարժումը վերսկսել Է բանակցություններն Աֆղանստանում նոր, ներառական կառավարության ստեղծման շուրջը: Կառավարության ձևավորման համար ընտրություններ չեն անցկացվի, փոխարենը կառավարության կազմը կձևավորվի տարբեր քաղաքական գործիչների և «Թալիբանի» բարձրագույն ղեկավարության միջև երկխոսության միջոցով:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում