ՄՄարիամ Մխիթարյան

Մոսկվան սպասում է կանցլերի պաշտոնում Անգելա Մերկելի վերջին այցին

Մոսկվան սպասում է կանցլերի պաշտոնում Անգելա Մերկելի վերջին այցին

Անգելա Մերկելը Գերմանիայի կանցլերի պաշտոնում վերջին անգամ կայցելի Մոսկվա, որտեղ կհանդիպի  ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին: Սա կլինի երկու երկրների առաջնորդների առաջին հանդիպումը COVID-19 համավարակի սկզբից ի վեր և Մերկելի 20-րդ այցը Ռուսաստան՝  իր կառավարման ժամանակահատվածում, փոխանցում է ՏԱՍՍ-ը:

Վերջին շաբաթներին Գերմանիայի առաջնորդը «հրաժեշտի» այցեր է կատարում. եղել է Մեծ Բրիտանիայում, ԱՄՆ-ում, Բելգիայում:

Ըստ ԶԼՄ-ների` Ռուսաստանի և Գերմանիայի ղեկավարները կքննարկեն տարբեր ոլորտներում երկկողմ համագործակցության զարգացման հարցեր, ինչպես նաև կդիտարկեն մի շարք արդիական միջազգային ու տարածաշրջանային խնդիրներ՝ իրավիճակը Աֆղանստանում, Ուկրաինայում և Բելառուսում, չի բացառվում նաև «Հյուսիսային հոսք 2»-ի հարցը:

Ի դեպ, Գերմանիայի կանցլերն Աֆղանստանում ստեղծված իրավիճակն արդեն քննարկել է Պակիստանի վարչապետ Իմրան Խանի, Կատարի էմիր Թամիմ բին Համադ Ալ Թանիի և ՄԱԿ -ի փախստականների հարցերով գերագույն հանձնակատար Ֆիլիպո Գրանդիի հետ:

Ռուսաստանցի վերլուծաբանները Մերկելի այցը Մոսկվա անվանել են խորհրդանշական, քանի որ կանցլերը շուտով կհեռանա պաշտոնից:

Մերկելից հետո Գերմանիայի կանցլերի պաշտոնը կստանձնի Արմին Լաշեթը, ով մինչ այդ Հյուսիսային Հռենոս-Վեստֆալիա դաշնային նահանգի վարչապետն էր:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում