ԳԳայանե Թամամյան

Ուկրաինայում ՀՀ նորանշանակ դեսպան Վլադիմիր Կարապետյանն իր հավատարմագրերն է հանձնել Վոլոդիմիր Զելենսկուն

Ուկրաինայում ՀՀ նորանշանակ դեսպան Վլադիմիր Կարապետյանն իր հավատարմագրերն է հանձնել Վոլոդիմիր Զելենսկուն
Օգոստոսի 19-ին Ուկրաինայում ՀՀ նորանշանակ դեսպան Վլադիմիր Կարապետյանն իր հավատարմագրերն է հանձնել Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկուն: Այս մասին հայտնում է Ուկրաինայում Հայաստանի դեսպանությունը: 
 
Նախագահ Զելենսկին շնորհավորել է Վլադիմիր Կարապետյանին՝ Ուկրաինայում ՀՀ դեսպանի պաշտոնն ստանձնելու կապակցությամբ՝ վստահություն հայտնելով, որ նա իր կարևոր դերակատարումը կունենա Հայաստանի և Ուկրաինայի միջև երկկողմ հարաբերությունների հետագա ամրապնդման ու հայ և ուկրաինացի ժողովուրդների համագործակցությունը խորացնելու գործում:
 
Դեսպան Կարապետյանն Ուկրաինայի նախագահին է փոխանցել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի բարեմաղթանքներն ու վստահեցրել, որ իր պաշտոնավարման ընթացքում հնարավոր բոլոր ջանքերը կներդնի՝ երկկողմ հարաբերությունները և առկա համագործակցությունն առավել խորացնելու ու ամրապնդելու ուղղությամբ:
 
Երկուստեք կարևորվել է առաջիկայում կայանալիք երկկողմ տարբեր մակարդակի շփումները և, մասնավորապես, Հայ-ուկրանական միջկառավարական հանձաժողովի նիստի անցկացումը: Նախագահ Զելենսկին խնդրել է իր ջերմ ողջույնները փոխանցել ՀՀ վարչապետին և ողջ հայ ժողովրդին:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում