ՄՄերի Եգորյան

ԱԻ նախարարը ՀՀ-ում Նիդերլանդների դեսպանին է ներկայացրել նախարարության կողմից իրականացվող աշխատանքները

ԱԻ նախարարը ՀՀ-ում Նիդերլանդների դեսպանին է ներկայացրել նախարարության կողմից իրականացվող աշխատանքները

Արտակարգ իրավիճակների նախարար Անդրանիկ Փիլոյանը այսօր հանդիպել է Հայաստանում Նիդերլանդների արտակարգ և լիազոր դեսպան Նիկոլաս Սխերմերսի հետ:

Հանդիպման ընթացքում Անդրանիկ Փիլոյանը խոսել է նախարարության կողմից իրականացվող աշխատանքների մասին, որոնք առնչվել են ինչպես հետպատերազմյան շրջանի խնդիրներին, այնպես էլ պայմանավորված են սեզոնային իրավիճակով:

Նշվել է, որ կողմերը փորձի փոխանակման և համագործակցության հնարավորություն ունեն, մասնավորապես, անտառային հրդեհների կանխարգելման և հրդեհաշիջման ուղղությամբ:

Դեսպան Նիկոլաս Յակոբ Սխերմերսը Նիդերլանդների կառավարության և անձամբ իր անունից վստահեցրել է, որ պատրաստակամ են իրականացնելու համատեղ ծրագրեր, որոնք կնպաստեն Հայաստանում աղետների ռիսկերի նվազեցմանը:

Հանդիպման ավարտին կողմերը վերահաստատել են հետագա փոխհամագործակցության պատրաստակամությունը:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում