ՄՄերի Ներսիսյան

Ալբանիան և Կոսովոն ԱՄՆ խնդրանքով կընդունեն աֆղանստանցի փախստականների

Ալբանիան և Կոսովոն ԱՄՆ խնդրանքով կընդունեն աֆղանստանցի փախստականների

Ալբանիան և Կոսովոն պատրաստ են ժամանակավորապես ընդունել մի քանի հազար աֆղանստանցիների, որոնք համագործակցել են ԱՄՆ-ի հետ Աֆղանստանում: Այս կերպ նրանք արձագանքել են Վաշինգտոնի խնդրանքին:

Կոսովոյի վարչապետ Ալբին Քուրտին լրագրողների հետ զրույցում հայտարարել է, որ աֆղանստանցի փախստականներ ընդունելու հարցը ԱՄՆ-ի հետ քննարկել են ավելի քան մեկ ամիս: Կոսովոյի իշխանություններն արդեն պատրաստում են համապատասխան ապաստան փախստականների համար: Դեռևս պետք է լուծվեն նաև լոգիստիկ, անվտանգային, սոցիալական բնույթի մի շարք հարցեր: Մինչ օրս Կոսովոն ապաստան է տրամադրել շուրջ 4 հազար փախստականի Սիրիայից, Ալժիրից, Աֆղանստանից, Իրաքից և այլ երկրներից: Ըստ Կոսովոյի ներքին գործերի նախարարության՝ մեկ փախստականի կեցության ծախսերն օրական կազմում են 19 եվրո:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում