ՍՍոնա Աղբալյան

Չինաստանը պատրաստ է «Թալիբանի» հետ խորացնել «բարեկամական հարաբերությունները»

Չինաստանը պատրաստ է «Թալիբանի» հետ խորացնել «բարեկամական հարաբերությունները»

Չինաստանը պատրաստ է խորացնել բարեկամական և համագործակցային հարաբերությունները Աֆղանստանի հետ՝ հայտարարել է Չինաստանի կառավարության մամլո խոսնակը: Այս մասին հայտնում է France24-ը:

Դեռ նախորդ ամիս «Թալիբանի» պատվիրակությունը Տյանցզինում հանդիպել է Չինաստանի արտգործնախարար Վան Յիի հետ՝ խոստանալով, որ Աֆղանստանը չի օգտագործվի որպես Չինաստանի դեմ գործողությունների հարթակ: Դրա դիմաց Չինաստանն առաջարկել է տնտեսական աջակցություն և ներդրումներ Աֆղանստանի վերականգնման համար:

«Թալիբանը բազմիցս հույս է հայտնել զարգացնել Չինաստանի հետ լավ հարաբերություններ, և նրանք անհամբերությամբ սպասում են Չինաստանի մասնակցությանը Աֆղանստանի վերականգնման և զարգացման գործում»,- նշել է ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Հուա Չունյինը:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում