ՄՄերի Ներսիսյան

Ջորջ Բուշը տխրությամբ է հետևում Աֆղանստանում տեղի ունեցող իրադարձություններին

Ջորջ Բուշը տխրությամբ է հետևում Աֆղանստանում տեղի ունեցող իրադարձություններին

ԱՄՆ նախկին նախագահ Ջորջ Բուշ կրտսերը հայտարարություն է տարածել, որում նշել է, որ նա և իր կինը խոր տխրությամբ են հետևում Աֆղանստանում տեղի ունեցող իրադարձություններին: Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը:

Ըստ ԱՄՆ նախկին նախագահի՝ Վաշինգտոնը պատասխանատվություն է կրում ամերիկացիների հետ համագործակցած աֆղանցիներին, ինչպես նաև Միացյալ Նահանգների քաղաքացիներին և նրանց դաշնակիցներին տարհանելու համար:

«Մենք անհանգստանում ենք Աֆղանստանի ժողովրդի համար, որն այդքան տուժել է, ինչպես նաև այն ամերիկացիների և ՆԱՏՕ-ի դաշնակիցների համար, որոնք այդքան զոհեր են տվել»,- նշված է Ջորջ  Բուշի հայտարարությունում:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում