Կոչ ենք անում միջազգային հանրությանը դիմել գործնական քայլերի՝ ապահովելու եզդի ժողովրդի անվտանգ կենսագործունեությունը. Ռուստամ Բաքոյան

ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր»խմբակցության պատգամավոր, խորհրդարանում եզդիական համայնքի ներկայացուցիչ Ռուստամ Բաքոյանը տեղեկացրել է, որ այսօր թուրքական օդուժը հարվածել է Շանգալի կենտրոնում գտնվող մեքենային, որի հետևանքով զոհվել է ազգությամբ եզդի հրամանատար Սայիդ Խդըր Հասանը:
«Ինչպես տեղեկանում ենք Շանգալի պաշտպանության հրամանատարության տարածած հայտարարությունից, հրամանատար Սայիդ Խդըր Հասանը և նրա քրոջ որդին՝ մարտիկ Իսա Խուդեդան, զոհվել են հարձակման հետևանքով, իսկ երեք խաղաղ բնակիչներ Քասիմ Սիմոն, Շամիր Աբբաս Բերչեսն և Միրզա Ալին, վիրավորվել են:










