ԼԼիլիթ Գասպարյան

Աֆղանստանում ՀՀ քաղաքացիների առկայության վերաբերյալ տվյալ պահին որևէ տեղեկություն չկա. ՀՀ ԱԳՆ

Աֆղանստանում ՀՀ քաղաքացիների առկայության վերաբերյալ տվյալ պահին որևէ տեղեկություն չկա. ՀՀ ԱԳՆ

ԱԳՆ մամուլի քարտուղար Վահան Հունանյանը պատասխանել է լրատվամիջոցների հարցին՝ Աֆղանստանում ՀՀ քաղաքացիների առկայության վերաբերյալ:

 

«ՀՀ արտաքին գործերի նախարարությունը տարբեր խողովակներով աշխատանքներ է տարել այս ուղղությամբ, կատարվել են ճշգրտումներ, բայց տվյալ պահին չկա որևէ տեղեկություն Աֆղանստանում ՀՀ քաղաքացիների առկայության վերաբերյալ։
 

Հարկ է նշել նաև, որ ՀՀ քաղաքացիների կողմից նույնպես որևէ դիմում չի ստացվել։

Ճշգրտող աշխատանքները շարունակվում են։

 

Անհրաժեշտության դեպքում խնդրում ենք ԱԳՆ հետ կապ հաստատել թեժ գծի բջջային հեռախոսահամարով` +37455620111 (նաև Whatsapp, Viber), կամ [email protected] էլ.փոստի միջոցով»,- ասված է ԱԳՆ մամուլի քարտուղարի պատասխանում:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում