ՄՄերի Ներսիսյան

Մեքսիկայում ընթանում են Վենեսուելայի կառավարության և ընդդիմության միջև բանակցությունները

Մեքսիկայում ընթանում են Վենեսուելայի կառավարության և ընդդիմության միջև բանակցությունները

Մեքսիկայում ընթանում են Վենեսուելայի կառավարության և ընդդիմության միջև բանակցությունները: Երկխոսության մեկնարկին կողմերը ստորագրել են համագործակցության հուշագիր՝ սահմանելով հստակ շրջանակներ: Ստորագրման արարողությանը ներկա է եղել նաև Մեքսիկայի արտաքին գործերի նախարար Մարսելո Էմբարդը: Բանակցություններն ընթանում են Նորվեգիայի միջնորդությամբ:

Հուշագրի համաձայն՝ կողմերը քննարկելու են հասարակության բոլոր շերտերի քաղաքական և ընտրական իրավունքները, դիտորդների մասնակցությամբ ընտրությունների կազմակերպման ժամանակացույցը, պատժամիջոցների չեղարկումը և սեփականության իրավունքի վերականգնումը, օրենքի գերակայությունը, տնտեսական իրավիճակը, սոցիալական ապահովության մեխանիզմները և այլն:

Վենեսուելայի ընդդիմության միասնական հարթակի պատվիրակության ղեկավար Հերարդո Բլայդի խոսքով՝ երկխոսության մեկնարկով սկսվում է կառավարություն-ընդդիմություն բանակցությունների երկրորդ փուլը, որը կլինի բարդ և ծանր գործընթաց:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում