Իսրայելը Եվրամիությանը կոչ է արել ճնշում գործադրել ՀԱՄԱՍ-ի վրա

ՄՄերի Ներսիսյան

Իսրայելը արձագանքել է  Գազայի հատվածում գործողությունների վերաբերյալ ԵՄ դիվանագիտության ղեկավար Կայա Կալասի հայտարարությանը, ըստ որի ԵՄ-ն մտադիր է վերանայել Իսրայելի հետ առևտրային կապերը։

Իսրայելի արտաքին գործերի նախարարությունը կոչ է արել Եվրամիությանը ճնշում գործադրել ՀԱՄԱՍ շարժման վրա։ «Այս պատերազմն Իսրայելին պարտադրվել է ՀԱՄԱՍ-ի կողմից, և ՀԱՄԱՍ-ն է պատասխանատու դրա շարունակության համար։ Իսրայելը բազմիցս համաձայնել է հրադադարի և պատանդների ազատ արձակման ամերիկյան առաջարկներին։ ՀԱՄԱՍ-ը մերժել է բոլոր առաջարկները»,- նշված է արտգործնախարարության հայտարարության մեջ: Գերատեսչությունը նշել է, որ իրողություններն անտեսելը և Իսրայելին քննադատելը միայն ամրացնում են ՀԱՄԱՍ-ի դիրքերը և նպաստում է պատերազմի երկարաձգմանը:

Միջազգային անցուդարձը՝ տեսաշարում:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում