Ստամբուլի իշխանությունն անվավեր է համարում Պոլսո պատրիարքի տեղապահի ընտրությունը

Ստամբուլի իշխանությունն անվավեր է համարում Պոլսո պատրիարքի տեղապահի ընտրությունը

Պոլսո պատրիարքարանում հրավիրված դռնփակ ժողովում Գարեգին Բեքչյանն ընտրվել է պատրիարքական տեղապահ: Քվեարկությունից առաջ հավակնորդ երեք սրբազաններից Սահակ Մաշալյանը հանել է թեկնածությունը հօգուտ Բեկչյանի:

34 հոգևորականներից Բեկչյանի օգտին քվեարկել է 23-ը, Արամ Աթեշյանը 11 ձայն է ստացել:

Նորընտիր տեղապահը, ըստ Մայր աթոռում ձեռք բերված պայմանավորվածության, պետք է ղեկավարեր Պոլսի նոր պատրիարքի ընտրության գործընթացը: Այսօր սակայն գործն անսպասելի ընթացք է ստացել. տեղապահի ընտրությունից հետո Ստամբուլի իշխանությունը պաշտոնական նամակ է տարածել, որով մերժում է նոր ընտրության անցկացումն ու անվավեր համարում տեղապահի ընտրությունը, իբր, «պոլսահայ համայնքը պառակտումներից զերծ պահելու համար»: 

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում