ՄՄարիամ Մխիթարյան

Բայդենը ժողովրդավարական երկրների առաջնորդների գագաթնաժողով է հրավիրում

Բայդենը ժողովրդավարական երկրների առաջնորդների գագաթնաժողով է հրավիրում

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը դեկտեմբերի 9-ին և 10-ին հրավիրում է ժողովրդավարական պետությունների ղեկավարների գագաթնաժողով, որն ուղղված է ժողովրդավարական համակարգերի ամրապնդմանը և ժամանակակից մարտահրավերների հաղթահարման հարցում նրանց կարողությունների բացահայտմանը: Այս մասին նշված է Սպիտակ տան հայտարարության մեջ: 

Վիրտուալ գագաթնաժողովը, որը տեղի կունենա դեկտեմբերի 9-ին և 10-ին, կխթանի ժողովրդավար առաջնորդների պարտավորություններն ու նախաձեռնությունները երեք հիմնական ուղղություններով՝ պաշտպանություն ավտորիտարիզմից, պայքար կոռուպցիայի դեմ և մարդու իրավունքների նկատմամբ հարգանք:

Մեկ տարի խորհրդակցությունից, համակարգումից և գործողություններից հետո նախագահ Բայդենը կնախաձեռնի ևս մեկ հավաք, որպեսզսի տարբեր առաջնորդներ ներկայացնեն իրենց հանձնառությունների շրջանակներում արձանագրած առաջընթացը:

«Երկու գագաթնաժողովներն էլ կհամախմբեն պետությունների, քաղաքացիական հասարակության, բարեգործական կազմակերպությունների և մասնավոր հատվածի ղեկավարներին՝ համաշխարհային առաջնորդներին հնարավորություն տալով լսել միմյանց և իրենց քաղաքացիներին, կիսել հաջողությունները, խթանել միջազգային համագործակցությունը և ազնվորեն խոսել իրենց մարտահրավերների մասին»,- ասված է հայտարարության մեջ: 

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում