ԱԱրման Գալոյան

Տարածաշրջանային և եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում առաջադրվել է Արմեն Գևորգյանի թեկնածությունը

Տարածաշրջանային և եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում առաջադրվել է Արմեն Գևորգյանի թեկնածությունը

ԱԺ-ն քննարկում է տարածաշրջանային և եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի ընտրության հարցը: Այդ պաշտոնում  «Հայաստան» խմբակցությունն առաջադրել է խմբակցության պատգամավոր Արմեն Գևորգյանին:

«Խորհրդարանական կառավարման համակարգում չափազանց մեծ է ԱԺ դերը՝ օրենսդրության մշակման հարցերից մինչև արտաքին կապեր և խորհրդարանական վերահսկողություն»,- իր ելույթում ասաց Գևորգյանը:

Հիշեցնենք՝ Գևորգյանը Ռոբերտ Քոչարյանի պաշտոնավարման տարիներին եղել է նախագահի աշխատակազմի ղեկավար, Անվտանգության խորհրդի քարտուղար: Նա այժմ Ռոբերտ Քոչարյանի հետ որպես ամբաստանյալ անցնում է կաշառք վերցնելու գործով: 

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում