ԳԳևորգ Թոսունյան

ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն ընտրվելու կապակցությամբ շնորհավորանքներ է ստացել

ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն ընտրվելու կապակցությամբ շնորհավորանքներ է ստացել

ՀՀ ԱԺ նախագահի պաշտոնը ստանձնելու կապակցությամբ Ալեն Սիմոնյանին շնորհավորել են Բելառուսի Հանրապետության Ազգային ժողովի Հանրապետության խորհրդի նախագահ Նատալյա Կոչանովան, Լիտվայի Հանրապետության Սեյմասի նախագահ Վիկտորիյա Չմիլտե-Նիելսենը: 

Նորընտիր Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանն օրենսդիր մարմնի ղեկավարի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ շնորհավորանք է ստացել նաև Չինաստանի Ժողովրդական ներկայացուցիչների Համաչինական ժողովի մշտական կոմիտեի նախագահ Լի Ճանշուից:  

ՀՀ ԱԺ նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ Ալեն Սիմոնյանին շնորհավորել և հետագա աշխատանքում հաջողություններ են մաղթել նաև Չեխիայի Հանրապետության Պատգամավորների պալատի խոսնակ Ռադեկ Վոնդրաչեկը, Ղազախստանի Հանրապետության Սենատի նախագահ Մաուլեն Աշիմբան, Ղազախստանի Հանրապետության Մաժիլիսի նախագահ Նուրլան Նիգմատուլինը և  Ճապոնիայի Ներկայացուցիչների պալատի խոսնակ Տադամորի Օշիմային:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում