ՄՄարիա Գաբրիելյան

Լեհաստանի վարչապետը շնորհավորական ուղերձ է հղել Նիկոլ Փաշինյանին՝ նշանակման կապակցությամբ

Լեհաստանի վարչապետը շնորհավորական ուղերձ է հղել Նիկոլ Փաշինյանին՝ նշանակման կապակցությամբ

Լեհաստանի Հանրապետության Նախարարների խորհրդի նախագահ Մատեուշ Մորավեցկին շնորհավորական ուղերձ է հղել Նիկոլ Փաշինյանին՝ ՀՀ վարչապետի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ: Ուղերձում նշված է.

 «Հարգելի պարոն Վարչապետ,

Հայաստանի Հանրապետության վարչապետի պաշտոնում վերընտրվելու առթիվ ընդունեք խնդրեմ շնորհավորանքներս և ամենայն հաջողության բարեմաղթանքներս այս պատվավոր պաշտոնն ստանձնելու գործում:

Այն բարդ իրավիճակում, երբ տարածաշրջանում անվտանգությունն է վտանգված, հույժ կարևոր է խաղաղության պահպանումը, ինչպես նաև Ձեր կառավարության կողմից նախաձեռնված ժողովրդավարական բարեփոխումների շարունակման հնարավորությունը: Այդ գործընթացում էական է ընդգծել Եվրոպական միության հետ երկկողմ համագործակցության ընդլայնմանն ուղղված ակտիվ գործողությունների իրականացումը՝ հիմնվելով ստորագրված Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի (CEPA), ինչպես նաև Արևելյան գործընկերության ծրագրերի վրա:

Այս գործիքակազմերը լայն հնարավորություններ են ընձեռում ինչպես եվրոպական հանրության՝ որպես ամբողջական ուժի, այնպես էլ առանձին ԵՄ անդամ պետությունների, այդ թվում՝ Լեհաստանի հետ քաղաքական և տնտեսական հարաբերությունների հաստատման համար:

Լեհաստանի Հանրապետությունը և Հայաստանի Հանրապետությունը միավորված են բազմադարյա բարեկամության և համագործակցության կապերով: Ես համոզված եմ, որ մեր հարաբերությունները շարունակելու են զարգանալ և ամրապնդվել:

Մաղթում եմ Ձեզ բազում հաջողություններ, ինչպես նաև ակնկալում եմ մեր հանդիպումը հարմար ժամկետում»:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում