ԳԳոհար Սարգսյան

Արայիկ Հարությունյանն ընդունել է «Ջավախքը հայի կողքին է» բարեգործական հիմնադրամի ներկայացուցիչներին

Արայիկ Հարությունյանն ընդունել է «Ջավախքը հայի կողքին է» բարեգործական հիմնադրամի  ներկայացուցիչներին

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանն օգոստոսի 9-ին ընդունել է «Ջավախքը հայի կողքին է» բարեգործական հիմնադրամի ներկայացուցիչներին:

Երկրի ղեկավարն իր խոսքում կարևորել է ջավախահայության ակտիվ ներգրավվածությունը Հայրենիքի համար կարևոր գործընթացներում՝ ի մասնավորի նշելով հիմնադրամի խողովակով անցած տարվա աշնանն Արցախի դեմ Ադրբեջանի սանձազերծած պատերազմի ընթացքում արցախահայությանը ցուցաբերած հումանիտար աջակցությունը:

Հանդիպման ընթացքում, ի նշան երախտագիտության, նախագահ Հարությունյանը հիմնադրամի ղեկավար Կարեն Պապիկյանին շնորհակալագիր է հանձնել:

Դիտումներ

Այս թեմայի շուրջ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում