ԱԱրսեն Մկրտչյան

ԱԺ օրակարգում հանձնաժողովների նախագահների ընտրությունն է

ԱԺ օրակարգում հանձնաժողովների նախագահների ընտրությունն է

8-րդ գումարման Ազգային ժողովը շարունակում է աշխատանքը: Խորհրդարանում կգործի 12 մշտական հանձնաժողով: Դրանցից երկուսը՝ Առողջապահության հարցերի, ինչպես նաև Աշխատանքի և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովները, կձևավորվեն 7-րդ գումարման Ազգային ժողովում գործած Առողջապահության և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի տարանջատմամբ: Մյուս 10 հանձնաժողովը կլինի նույնը, ինչպես եղել է 7-րդ գումարման խորհրդարանում:

Նախորդ ուրբաթ խորհրդարանական մեծամասնությունն ու ընդդմությունը հայտարարեցին, թե որ հանձնաժողովներն են նախընտրում ղեկավարել: Ընդդիմությունն ընտրեց Տնտեսական, Տարածաշրջանային և Եվրասիական ինտեգրման, ինչպես նաև Մարդու իրավունքների պաշտպանության և Հանրային հարցերի մշտական հանձնաժողովները, մնացած 9 հանձնաժողովը կղեկավարեն իշխանության պատգամավորները: Այսօր քննարկվելու է հանձնաժողովների նախագահների ընտրության հարցը:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում