Հանրային հեռուստաընկերությունը կներկայացնի ֆիլմ՝ նվիրված Եղիշե Չարենցի 120-ամյա հոբելյանին

Հանրային հեռուստաընկերությունը կներկայացնի ֆիլմ՝ նվիրված Եղիշե Չարենցի 120-ամյա հոբելյանին

Առաջին ալիքը, շարունակելով հայ մեծանուն գրողների, արվեստագետների հոբելյաններին յուրովի անդրադառնալու ավանդույթը, այսօր՝ ժամը 22:50-ին, կներկայացնի ֆիլմ՝ նվիրված Եղիշե Չարենցի ծննդյան 120-ամյա հոբելյանին: «Չարենց. մի ճրագ մթում» ֆիլմն անդրադարձ ու խոնարհում է Չարենցի ապրած կյանքին, սիրո, հոգեկան ապրումներին, մտորումներին, հոգու պայքարին:

Ընդհանուր առմամբ, ֆիլմը Չարենց մարդու մասին է՝ նրա ընդվզումների, հակասություններով լի կյանքի, փակ պայքարի ու ճչացող հոգու:

Առաջին ալիքը Ձեզ մաղթում է հաճելի դիտում: 

Բաժիններ

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում