ԼԼիլիթ Գասպարյան

Հիասքանչ տեսարաններ, աստղազարդ գիշեր և հյուրընկալ մարդիկ. ահա, թե ինչն է գրավել Լին Թրեյսիին արձակուրդն անցկացնել Սյունիքում

Հիասքանչ տեսարաններ, աստղազարդ գիշեր և հյուրընկալ մարդիկ. ահա, թե ինչն է գրավել Լին Թրեյսիին արձակուրդն անցկացնել Սյունիքում

Ինչպես ավելի վաղ հայտնել էինք՝ ՀՀ-ում ԱՄՆ դեսպանը և ԱՄՆ ՄԶԳ Հայաստանի տնօրենը Սյունիքի մարզում են:

USAID Armenia-ի Ֆեյսբուքի էջում լուսանկարներ են հրապարակվել Լին Թրեյսիի սյունիքյան հանգստից:

«Հիասքանչ տեսարաններ, աստղազարդ գիշեր և հյուրընկալ մարդիկ. ահա թե ինչը գրավեց դեսպան Թրեյսիին այս շաբաթ իր արձակուրդն անցկացնել Սյունիքի մարզում:

Դեսպանը Սյունիքի լեռներում քայլարշավի մասնակցեց տեղացիների հետ, որոնք գիշերը խարույկի շուրջ տիկին Թրեյսիին պատմեցին Հայաստանի հարուստ պատմության և մշակույթի մասին: Սյունիքը հիանալի վայր է հուշեր հավաքելու և ընտանիքի ու ընկերների հետ արժեքավոր ժամանակ անցկացնելու համար։

Որքան շատ եք այցելում Սյունիք, այնքան ավելի շատ բան եք բացահայտում այս հրաշալի մարզի և տեղացիների մասին»,- ասված է USAID Armenia-ի գրառման մեջ:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում