ԳԳայանե Թամամյան

Համոզված եմ, որ նոր կառավարությունը կշարունակի հանձնառու լինել՝ կառուցելու ժողովրդավար Հայաստան. Բուլղարիայի վարչապետը շնորհավորել է Փաշինյանին

Համոզված եմ, որ նոր կառավարությունը կշարունակի հանձնառու լինել՝ կառուցելու ժողովրդավար Հայաստան. Բուլղարիայի վարչապետը շնորհավորել է Փաշինյանին

Բուլղարիայի վարչապետ Ստեֆան Յանևը շնորհավորական ուղերձ է հղել Նիկոլ Փաշինյանին՝ Հայաստանի վարչապետի պաշտոնում վերանշանակման կապակցությամբ:

Ուղերձում, մասնավորապես, ասված է.

«Ձերդ գերազանցություն,

ընդունեք խնդրեմ իմ ջերմագին շնորհավորանքները և լավագույն մաղթանքները Ձեր՝ Հայաստանի Հանրապետության վարչապետ ընտրվելու կապակցությամբ:

Ցանկանում եմ օգտվել այս առիթից՝ ընդգծելու Բուլղարիայի և Հայաստանի միջև հարաբերությունների առանձնահատուկ բնույթը՝ հիմնված դարերի պատմություն ունեցող բարեկամության, մշակութային և հոգևոր կապերի վրա:

Հայաստանի Հանրապետությունում քաղաքական կայունության պահպանումն ու բարեփոխումների հետագա ընթացքը կնպաստեն երկրի բարօրությանը և Եվրոպայի համար մեծ կարևորություն ունեցող տարածաշրջանի կայունությանը: Համոզված եմ, որ նոր կառավարությունը կշարունակի հանձնառու լինել՝ կառուցելու ժողովրդավար Հայաստան՝ ի շահ հայ ժողովրդի:

Ողջունում եմ Եվրամիության հետ մոտ հարաբերությունները պահպանելու Հայաստանի քաղաքականությունը և համոզմունք հայտնում, որ ի դեմս Բուլղարիայի՝ հայկական կողմն ունենալու է վստահելի, լավ գործընկեր և բարեկամ»:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում