ՄՄարիա Գաբրիելյան

Ութերորդ գումարման Ազգային ժողովում կգործի 12 մշտական հանձնաժողով

Ութերորդ գումարման Ազգային ժողովում կգործի 12 մշտական հանձնաժողով

Օգոստոսի 6-ին Ազգային ժողովը քննարկեց «Հայաստանի Հանրապետության ութերորդ գումարման Ազգային ժողովի մշտական հանձնաժողովներ ստեղծելու մասին» ԱԺ որոշման  երկու նախագիծ, որոնցից առաջինով հեղինակը՝ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը, առաջարկում է  ստեղծել 12 մշտական հանձնաժողով:

Դրանցից երկուսը՝ Առողջապահության հարցերի, ինչպես նաև Աշխատանքի և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովները, կձևավորվեն յոթերորդ գումարման Ազգային ժողովում գործած Առողջապահության և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի տարանջատմամբ: Մյուս 10 հանձնաժողովները կլինեն նույնը, ինչպես եղել է  յոթերորդ գումարման խորհրդարանում:

Մշտական հանձնաժողովներ ստեղծելու վերաբերյալ ԱԺ որոշման երկրորդ՝ նույնանուն  նախագիծը հեղինակել են ԱԺ  «Պատիվ ունեմ» և «Հայաստան» խմբակցությունները: Նախագծով  առաջարկվում էր ստեղծել 12 մշտական հանձնաժողով, որոնցից մեկը հեղինակներն առաջարկում էին ձևավորել որպես Արցախի հարցերով զբաղվող:

Տեղի ունեցած քվեարկությունների արդյունքում խորհրդարանն ընդունեց  ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության նախագիծը:

ԱԺ «Պատիվ ունեմ» և «Հայաստան» խմբակցությունների հեղինակած նախագիծը չընդունվեց:

ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի տեղեկացմամբ՝ գումարվել են  ԱԺ խմբակցությունների նիստեր և ընտրվել են խմբակցությունների ղեկավարներ և քարտուղարներ:  

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում