ՄՄարիա Գաբրիելյան

Սիսիանի նախկին քաղաքապետը կմնա կալանքի տակ

Սիսիանի նախկին քաղաքապետը կմնա կալանքի տակ

Վերաքննիչ քրեական դատարանը մերժել է Սիսիանի նախկին քաղաքապետ, «Հայաստան» դաշինքի պատգամավոր Արթուր Սարգսյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու որոշման դեմ բողոքը։

Արթուր Սարգսյանը մեղադրվում է պաշտոնեական լիազորությունները չարաշահելու և պաշտոնեական կեղծիք կատարելու հատկանիշներով:

Հիշեցնենք, որ հուլիսի 13-ին ՀՀ գլխավոր դատախազությունը Կենտրոնական ընտրական հանձնաժողով միջնորդություն էր ներկայացրել Սիսիանի համայնքապետ Արթուր Սարգսյանին անձեռնմխելիությունից զրկելու համար:

Հուլիսի 15-ին ԿԸՀ-ն բավարարել էր միջնորդությունը, և Սարգսյանը ձերբակալվել էր։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում