ԱԱրևիկ Աբելյան

ԱԺ փոխնախագահի՝ ընդդիմության թեկնածուի ընտրությունը

ԱԺ փոխնախագահի՝ ընդդիմության թեկնածուի ընտրությունը

Խորհրդարանը երեկ այդպես էլ չի ընտրել Ազգային ժողովի նախագահի ընդդիմության առաջադրած տեղակալին, թեպետ երկու անգամ քվեարկել է, իսկ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը հայտարարել է, որ ապահովել է նվազագույն անհրաժեշտ ձայները:

Ընդդիմությունը երրորդ անգամ է առաջադրել Իշխան Սաղաթելյանի թեկնածությունը: ԱԺ-ն այսօր շարունակում է աշխատանքը, և խորհրդարանը երրորդ անգամ է ընտրելու ընդդիմության թեկնածուին:

Հիշեցնենք, որ 8-րդ գումարման Ազգային ժողովի առաջին նիստի օրը՝ օգոստոսի 2-ին, խորհրդարանի նախագահ է ընտրվել Ալեն Սիմոնյանը, իսկ մյուս երկու օրերին խորհրդարանի նախագահի տեղակալների պաշտոններում ընտրվել են Ռուբեն Ռուբինյանը և Հակոբ Արշակյանը՝ երեքն էլ իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունից: 

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում