ԱԱննա Ավետիսյան

Առուշ Առուշանյանը կմնա կալանքի տակ

Առուշ Առուշանյանը կմնա կալանքի տակ

Վերաքննիչ դատարանը, դատավոր Մնացական Հարությունյանի նախագահությամբ, մերժեց Գորիս համայնքի ղեկավար Առուշ Առուշանյանին կալանավորելու որոշման դեմ պաշտպանի բողոքը:

Առուշանյանի պաշտպան Էրիկ Ալեքսանյանը լրագրողներին տեղեկացրեց՝ Առուշ Առուշանյանը կմնա կալանքի տակ:

Հատուկ քննչական ծառայությունը Առուշանյանին մեղադրանք էր առաջադրել հունիսի 15-ին:

Ըստ ՀՔԾ-ի՝ «Հայաստան» դաշինքի ընտրական ցուցակի 32-րդ համարը զբաղեցնող Առուշանյանը հիշյալ դաշինքի օգտին առավելագույն քվեներ ապահովելու և ընտրությանը ցանկալի արդյունք արձանագրելու՝ անձնական և խմբային շահերից ելնելով՝ նախապատրաստել է ծանր հանցագործություն, այն է՝ երկու և ավելի ընտրողի կաշառք տալը: Որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը: 

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում