ՄՄերի Եգորյան

Հովնան արքեպիսկոպոս Տերտերյանը շնորհավորական ուղերձ է հղել Նիկոլ Փաշինյանին

Հովնան արքեպիսկոպոս Տերտերյանը շնորհավորական ուղերձ է հղել Նիկոլ Փաշինյանին

Հյուսիսային Ամերիկայի Արևմտյան թեմի և Մեքսիկայի հոգևոր առաջնորդ Տեր Հովնան արքեպիսկոպոս Տերտերյանը շնորհավորական ուղերձ է հղել Նիկոլ Փաշինյանին` վարչապետի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ:

Տեր Հովնան արքեպիսկոպոս Տերտերյանի շնորհավորական ուղերձում մասնավորապես ասված է.

«Հիրավի, դուք ունեք ժողովրդի բացարձակ մեծամասնության վստահության քվեն և խորհրդարանական մեծամասնության լիակատար աջակցությունը՝ կյանքի կոչելու մեր ժողովրդի անկեղծ սպասումները և ազգային նվիրական իղձերը։ Լիահույս ենք, որ նոր ձևավորվելիք կառավարությունը՝ Ձեր իսկ գլխավորությամբ, ուժերի գերագույն լարումով և համախմբմամբ ձեռնամուխ կլինեք Հայաստանի խաղաղության և  անվտանգության ապահովման, տնտեսական զարգացման, բանակաշինության և հարատև բարօրության ապահովման։

Առ Աստված աղոթքով Ձեզ մաղթում ենք ուժ և կորով, աստվածային իմաստություն և համբերություն, որպեսզի վճռականորեն և անշեղ կերպով իրագործեք մեր ազգի և պետության համար առաջնահերթություն հանդիսացող այնքա՜ն կենսական ծրագրերը։ Տերը թող զորավիգ լինի Ձեզ»:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում