ԵՊՀ հիմնադիր ֆակուլտետները նշում են հիմնադրման 95-ամյակը

ԵՊՀ հիմնադիր ֆակուլտետները նշում են հիմնադրման 95-ամյակը

Երևանի պետական համալսարանի Պատմության և Հայ բանասիրության ֆակուլտետներն արդեն 95-ամյա կենսագրություն ունեն: Արդեն մեկնարկել են Մայր բուհի հիմնադիր ֆակուլտետների հոբելյանին նվիրված միջոցառումները:

Բացվել է ցուցահանդես, որում ներկայացված են ֆակուլտետների դասախոսների հեղինակած գրքերը՝ դասախոսություններ, մենագրություններ, ինչպես նաև լուսանկարներ ու արխիվային նյութեր։ Միջոցառմանը մասնակցել է նաև հանրապետության Նախագահը:

Իր խոսքում Սերժ Սարգսյանը նշել է, որ 1919-ի մայիսի 16-ի Հայաստանի նախարարների խորհրդի որոշումը՝ պատերազմի ու Մեծ Եղեռնի ցնցումներից դեռ չսթափված Հայաստանում համալսարան ստեղծելը,  հավասարազոր էր քաղաքակրթական սխրանքի:

Բաժիններ

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում