ԳԳոհար Սարգսյան

ԱՀ ԱԺ նախագահը հյուրընկալել է ՌԴ-ում Արցախի մշտական ներկայացուցչին

ԱՀ ԱԺ նախագահը հյուրընկալել է ՌԴ-ում Արցախի մշտական ներկայացուցչին

Օգոստոսի 3-ին ՌԴ-ում Արցախի մշտական ներկայացուցիչ Ալբերտ Անդրյանն ԱՀ նախագահի հատուկ հանձնարարություններով դեսպան Մասիս Մայիլյանի ուղեկցությամբ հյուրընկալվել է Արցախի խորհրդարանում:

Ողջունելով Ալբերտ Անդրյանին՝ Արթուր Թովմասյանը բարձր է գնահատել 90-ականներին ռուս քաղաքական գործիչների հետ ունեցած ակտիվ կապերը և կարևորել դրանց վերականգնումն ու խորացումը:

Խորհրդարանի նախագահը ներկայացրել է 2020 թ. 44-օրյա պատերազմի ընթացքում Արցախի քաղաքական ուժերի գործունեությունը, անդրադարձել հետպատերազմյան ժամանակաշրջանում օրենքների նախագծերի քննարկմանն ու ընդունմանը, աջակցության կյանքի կոչված ծրագրերին:

Ալբերտ Անդրյանը շնորհակալություն է հայտնել ընդունելության համար և քննարկել հետագա անելիքները: Հանդիպմանը ներկա էր ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Վահրամ Բալայանը:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում