ԱԱրսեն Մկրտչյան

Հրապարակվել է Ուջանի 7-րդ միջազգային կինոփառատոնի պաշտոնական ազդագիրը

Հրապարակվել է Ուջանի 7-րդ միջազգային կինոփառատոնի պաշտոնական ազդագիրը

Օգոստոսի 22-29-ը Արագածոտն մարզի Ուջան գյուղում տեղի կունանա «Ծիրանի ծառ» Ուջանի վավերագրական ֆիլմերի 7-րդ միջազգային փառատոնը, որի պաշտոնական ազդագիրն արդեն հրապարակվել է։

Փառատոնը, որի նախաձեռնողն է «Ֆիլմադարան» կինոմշակույթի զարգացման հասարակական կազմակերպությունը, ամբողջովին տեղի է ունենալու Ուջան գյուղում։ Հատուկ փառատոնային Երևան-Ուջան-Երևան երթուղին հնարավորություն կտա երևանյան հանդիսատեսին, կտրվելով քաղաքային անցուդարձից, ցերեկային ժամերին գալ Ուջան, բազմապիսի ֆիլմեր դիտել Ուջանի Մշակույթի տանը, այնուհետ տեղափոխվել Ուջանի այգի և մինչև ուշ երեկո շարունակել վայելել արդի համաշխարհային վավերագրական կինոյի լավագույն նմուշները բաց երկնքի տակ։ Բոլոր ցուցադրությունների մուտքն ազատ է ու անվճար։

Այս տարի փառատոնի շրջանակում կցուցադրվի շուրջ 30 ամենատարբեր՝ ազգագրական, մարդաբանական ու փորձարարական ժանրերի լիամետրաժ ու կարճամետրաժ վավերագրական ֆիլմ՝ մոտ 2 տասնյակ երկրից, այդ թվում՝ Ֆրանսիայից, Բելգիայից, Շվեյցարիայից, Իտալիայից, Ռուսաստանից, Իրանից, Ֆիլիպիններից, Մարոկկոյից և այլն։ 

Արտամրցութային բաժնում հատուկ ռետրոսպեկտիվ ծրագրով հարգանքի տուրք է մատուցվելու ֆրանսիական կինոյի ամենայուրատիպ ու մեծագույն վարպետներից մեկին՝ առեղծվածային Քրիս Մարկերին՝ վերջինիս 100-ամյակի կապակցությամբ։ 

Մոտակա օրերին կհրապարակվի փառատոնային հոլովակն ու հայտնի կդառնան այլ մանրամասներ։ 

Բաժիններ

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում