Երեք գրքի շնորհանդես, երեքն էլ՝ կանանց մասին

Երեք գրքի շնորհանդես, երեքն էլ՝ կանանց մասին

«Բյուրոկրատ» խանութ-սրահում տեղի ունեցած գրքի շնորհանդեսին Տատյանա Մարտիրոսյանը ներկայացրեց իր պատմությունը: Նրա հերոսները կանայք են` Եվան և Մայան: Ինչ կլիներ, եթե Եվան դիմանար և չհամտեսեր  արգելված խնձորը` հեղինակի պատմվածքների առաջին հատորի վերնագիրն է: Սա պատմություն է գիտական ֆանտաստիկայի ժանրում:

Երկրորդ հատորում հեղինակը ներկայացրել է իր ռեալիստական ստեղծագործությունները` «Սագա Մայայի» մասին: Երրորդ գրքում էլ հեղինակի չափածո երազներն են ու երևակայությունները: «Կյանքի մասին պատրանքներ» գրքում հեղինակը պատմում է Երուսաղեմի հայ թագուհու մասին, մասնավորապես նշելով՝ ո՞րն էր նրա դերը երկրի կայացման գործում:

Տատյանա Մարտիրոսյանի ստեղծագործությունները այդպես էլ ընթերցողների լայն զանգվածներին չէին հասնի, եթե կանադական հրատարակչական ընկերությունը պատահաբար համացանցում չգտներ  ու տպագրելու ցանկություն չհայտներ:

Բաժիններ

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում