ԳԳոհար Սարգսյան

ԱԺ-ում ձևավորվեց հաշվիչ հանձնախումբը

ԱԺ-ում ձևավորվեց հաշվիչ հանձնախումբը

Ազգային ժողովը քննարկեց «ՀՀ Ազգային ժողովի ութերորդ գումարման հաշվիչ հանձնախումբ ստեղծելու մասին» որոշման նախագիծը, որն ընդունվեց 65 կողմ, 1 դեմ, 14 ձեռնպահ ձայներով:

«Հաշվիչ հանձնախմբի ստեղծման վերաբերյալ Ազգային ժողովի նախագծի համաձայն՝ հանձնախումբը կազմված է 9 անդամից: «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը հանձնախմբում կունենա 6 անդամ, «Հայաստան» խմբակցությունը՝ 2 անդամ, «Պատիվ ունեմ» խմբակցությունը՝ 1 անդամ»,- տեղեկացրեց նորընտիր ԱԺ առաջին նիստը վարող պատգամավոր Կնյազ Հասանովը:

Այսպիսով, ԱԺ հաշվիչ հանձնախմբում ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունից ընդգրկված կլինեն Նարեկ Բաբայանը, Սարգիս Խանդանյանը, Լիլիթ Մինասյանը, Քրիստինե Պողոսյանը, Հովիկ Աղազարյանը և Արուսյակ Մանավազյանը, «Հայաստան» խմբակցությունից` Աշոտ Սիմոնյանը, Ագնեսա Խամոյանը, իսկ «Պատիվ ունեմ» խմբակցությունից` Թագուհի Թովմասյանը:

Առաջիկայում ԱԺ հաշվիչ հանձնախմբի անդամները նիստ կգումարեն և իրենց կազմից կընտրեն նախագահ ու քարտուղար: 

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում