Գևորգ Պապոյանը և Սիմոնիդա Կորդիչը քննարկել են Հայաստանի և Մոնտենեգրոյի միջև զբոսաշրջության ոլորտում համագործակցության ընդլայնման հնարավորությունները

Կապան-Գորիս ավտոճանապարհին միկրոավտոբուս է կողաշրջվել․ տուժածների առողջական վիճակը գնահատվում է բավարար

Հայաստանի կանանց հավաքականը տարել է չորրորդ հաղթանակը շախմատի համաշխարհային 46-րդ օլիմպիադայում

Անցկացվել են Հայաստան-ԱՄՆ երկկողմ պաշտպանական խորհրդակցություններ

ՄՄարի Կոստանյան

Մեկնարկում է 8-րդ գումարման Ազգային ժողովի առաջին նիստը

Մեկնարկում է 8-րդ գումարման Ազգային ժողովի առաջին նիստը

Այսօր մեկնարկում է 8-րդ գումարման Ազգային ժողովի առաջին նիստը: Նոր խորհրդարանում 107 պատգամավոր է լինելու` 71-ը «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունից, 29-ը` «Հայաստան» դաշինքից և 7-ը` «Պատիվ ունեմ» դաշինքից: Առաջին նիստը վարելու է ամենատարեց պատգամավորը` ազգությամբ քուրդ, 76-ամյա Կնյազ Հասանովը: Այս առաքելությունը նա ստանձնելու է արդեն երրորդ անգամ:

Օրակարգի առաջին հարցով նախատեսված՝ հաշվիչ հանձնաժողովի ձևավորումից հետո, խորհրդարանն անցնելու է Ազգային ժողովի նախագահի ընտրությանը: «Քաղաքացիական պայմանագրի»՝ Ազգային ժողովի նախագահի թեկնածուն Ալեն Սիմոնյանն է: «Հայաստան» և «Պատիվ ունեմ» դաշինքները թեկնածու չեն առաջադրել: ԱԺ նախագահն ընտրվում է պատգամավորների փակ և գաղտնի քվեարկությամբ:

Հաջորդն Ազգային ժողովի նախագահի տեղակալների ընտրության հարցն է: Խորհրդարանի նախագահի երեք տեղակալից երկուսին առաջադրում է մեծամասնությունը, երրորդին՝ խորհրդարանական ընդդիմությունը: «Քաղաքացիական պայմանագրի»՝ ԱԺ փոխնախագահների թեկնածուներն են` բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախկին նախարար Հակոբ Արշակյանը և նախորդ գումարման խորհրդարանի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Ռուբեն Ռուբինյանը: Ընդդիմադիր ուժերն ԱԺ նախագահի տեղակալի պաշտոնում թեկնածուի առաջադրման որոշման մասին դեռ չեն հայտնել:

Առաջին նստաշրջանի ընթացքում ստեղծվում են նաև խորհրդարանի մշտական հանձնաժողովները, ընտրվում դրանց նախագահները: Օրակարգում է նոր ձևավորվող կառավարության ծրագրի քննարկման հարցը: Առաջին նստաշրջանը կավարտվի Ազգային ժողովի նորընտիր նախագահի եզրափակիչ ելույթով և հերթական նստաշրջանի գումարման օրվա մասին հայտարարությամբ:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում