ԱԱրևիկ Աբելյան

Տոկիո-2020. Չալյանն ու Ալեքսանյանը կիսաեզրափակչում են

Տոկիո-2020. Չալյանն ու Ալեքսանյանը կիսաեզրափակչում են

Մինսկ-2019 Եվրոպական խաղերի փոխչեմպիոն Կարապետ Չալյանը (77 կգ) նվաճեց Ճապոնիայի մայրաքաղաք Տոկիոյում ընթացող 32-րդ ամառային Օլիմպիական խաղերի հունահռոմեական ոճի ըմբշամարտի մրցաշարի կիսաեզրափակչի ուղեգիր:

Երկրորդ գոտեմարտում Հայաստանի ներկայացուցիչը մրցեց 2018 թ. աշխարհի չեմպիոն, Մինսկ-2019 Եվրոպական խաղերի հաղթող, 35-ամյա ռուս Ալեքսանդր Չեխիրկինի հետ և հաղթեց 2:1 հաշվով:

Եզրափակչի ուղեգիրը գյումրեցի ըմբիշը կվիճարկի Ղրղզստանի ներկայացուցիչ Ակժոլ Մախմուդովի հետ, որը երկրորդ գոտեմարտում 9:1 հաշվով հաղթեց ադրբեջանցի Ռաֆիգ Հուսեյնովին:

Գործող օլիմպիական չեմպիոն Արթուր Ալեքսանյանը (97 կգ) վստահ հաղթանակով նվաճեց Ճապոնիայի մայրաքաղաք Տոկիոյում անցկացվող 32-րդ ամառային Օլիմպիական խաղերի հունահռոմեական ոճի ըմբշամարտի մրցաշարի կիսաեզրափակչի ուղեգիր:

Ռիո-2016 Օլիմպիական խաղերի չեմպիոն, աշխարհի եռակի ու Եվրոպայի հնգակի չեմպիոն, Եվրոպական խաղերի հաղթող Արթուր Ալեքսանյանը երկրորդ գոտեմարտում 5:1 հաշվով ուժեղ գտնվեց ֆինն Արվի Սավոլայնենից: Կիսաեզրափակչում Ալեքսանյանը կմրցի իրանցի Մոհամադհադի Սարավիի հետ:

Բաժիններ

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում