ԱԱննա Ավետիսյան

Տոկիո-2020․ Բաչկովը հաղթեց ադրբեջանցի բռնցքամարտիկին և դուրս եկավ քառորդ եզրափակիչ

Տոկիո-2020․ Բաչկովը հաղթեց ադրբեջանցի բռնցքամարտիկին և դուրս եկավ քառորդ եզրափակիչ

Եվրոպական խաղերի չեմպիոն, 63 կգ քաշային Հովհաննես Բաչկովը «Տոկիո-2020»-ի բռնցքամարտի մրցաշարի 1/8 եզրափակչում մենամարտեց ադրբեջանցի Ջավիդ Չալաբիևի հետ և հաղթանակ տարավ մրցավարների որոշմամբ` 4:1 հաշվով։

Բաչկովը դուրս եկավ մրցաշարի քառորդ եզրափակիչ, որտեղ կմրցի Ուզբեկստանի ներկայացուցիչ Էլնուր Աբդուրալինովի հետ։ Մենամարտը կկայանա օգոստոսի 3-ին:

Հիշեցնենք, որ Հովհաննես Բաչկովը Օլիմպիական խաղերի մեկնարկային գոտեմարտում հսկայական առավելությամբ պարտության էր մատնել Անտիգուան ներկայացնող Ռայան Ալստոնին։ 

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում