ԴԴավիթ Մուրադյան

ԱՄՆ-ը Չինաստանին մեղադրել է օտարերկրյա լրագրողների նկատմամբ ոտնձգությունների համար

ԱՄՆ-ը Չինաստանին մեղադրել է օտարերկրյա լրագրողների նկատմամբ ոտնձգությունների համար

ԱՄՆ պետքարտուղարության խոսնակ Նեդ Փրայսը հայտնել է, որ Միացյալ Նահանգները «խորապես անհանգստացած է» Չինաստանում ջրհեղեղի մասին հաղորդող օտարերկրյա լրագրողների նկատմամբ հետապնդումների ու ահաբեկումների առնչությամբ՝ հայտնում է DW-ն:  

Փրայսի հաղորդմամբ՝ ՉԺՀ կառավարությունը պնդում է, որ ողջունում է օտարերկրյա մեդիայի ներկայությունն ու աջակցում նրանց աշխատանքին, մինչդեռ նրա գործողություններն այլ բան են փաստում: 

Հայտարարությունն արվել է այն բանից հետո, երբ Չինաստանը մեղադրել է BBC-ին Հենան նահանգում նախորդ շաբաթվա մահացու ջրհեղեղի մասին «կեղծ լուրեր» տարածելու մեջ: 

Ավելի վաղ Չինաստանի արտաքին գործերի գերատեսչության խոսնակը  բրիտանական BBC-ի լրատվական ծառայությանն անվանել էր «Կեղծ լուրեր տարածող ընկերություն, որը զրպարտում  է Չինաստանին՝ լրջորեն շեղվելով լրագրողական չափանիշներից»: 

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում