ՄՄարիամ Մխիթարյան

Ավստրիան մերժել է Թուրքիայի խնդրանքը՝ միանալ ԵՄ ռազմական համագործակցության ծրագրին

Ավստրիան մերժել է Թուրքիայի խնդրանքը՝ միանալ ԵՄ ռազմական համագործակցության ծրագրին

Ավստրիան մերժել է Թուրքիայի պաշտոնական խնդրանքը՝ միանալ անվտանգության և պաշտպանության ոլորտում ԵՄ համագործակցության հզոր ծրագրին՝ հաղորդում է ՏԱՍՍ-ը:

Մշտական ​​կառուցվածքային համագործակցության բլոկում (PESCO) ընդգրկվելու Անկարայի մայիսյան դիմումը Վիեննան սառն է ընդունել` ժողովրդավարական արժեքներից Թուրքիայի նահանջի և Բրյուսելի հետ հարաբերությունների վատթարացման պատճառով:

PESCO-ն իրականացնում է 46 պաշտպանական համատեղ ծրագիր ԵՄ 24 անդամ երկրների հետ և հանդիսանում է միության պաշտպանության ու անվտանգության քաղաքականության առանցքային ոլորտներից մեկը:

Անցյալ աշնանից անդամակցությունը բաց է ոչ ԵՄ անդամ երկրների համար, որոնք բավարարել են մի շարք քաղաքական ու իրավական չափանիշներ, ինչպիսիք են ժողովրդավարացումը, անվտանգության և պաշտպանական քաղաքականության նկատմամբ հարգանքը և ԵՄ հարևանների հետ լավ հարաբերությունների պահպանումը:

Անկարայի և Աթենքի միջև շարունակվող առճակատումը հունական կղզիներում տիրող իրավիճակի շուրջ և աճող լարվածությունը՝ վերջերս Կիպրոս կղզում վերաբնակեցման վերաբերյալ Թուրքիայի նախագահի արած հայտարարությունից հետո, խոչընդոտում են Թուրքիայի հետ բարիդրացիական հարաբերությունների ձևավորմանը:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում