Յոթերորդ գումարման Ազգային ժողովը լիազորությունների դադարեցման վերջին օրն արտահերթ նիստ է գումարել «Իմ քայլը» խմբակցության նախաձեռնությամբ:
Պատգամավորները անդրադարձել են հայ-ադրբեջանական սահամանին ստեղծված իրավիճակին:
ԲՀԿ խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը կրկին առաջարկել է հրավիրել արտակարգ նիստ և քննարկել սահմանային իրավիճակը՝ հաշվի առնելով, որ առաջիկայում Մոսկվայում սպասում են բավականաչափ ծանր բանակցություններ:
ԱԺ «Իմ քայը» խմբակցության պատգամավոր Նազենի Բաղդասարյան էլ հայտարարել է, որ ստեղծված իրավիճակի ամբողջ պատասխանատվությունը կրում է Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունը:
Նաիրա Զոհրաբյան (ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր) - Չեմ ուզում, որ կրկնվի 44-օրյա պատերազմից առաջ ու հետո իրավիճակը, երբ որևէ մեկը ոչինչ չգիտեր, հիմա կոնսոլիդացվելու, իսկապես միասնական լուծումեր ու թուրք-ադրբեջանական տանդեմին իրապես գրագետ, համախմբված քայլերով հակադարձելու ժամանական է:
Նազելի Բաղդասարյան (ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր) - Մենք մեր տարածքայի ամբողջականության հարցում չունենք որևէ զիջման ճանապարհ: Կոչ եմ անում միջազգային բոլոր կառույցներին դիմել հստակ ու գործուն քայլերի:










