ՄՄարիամ Մխիթարյան

Սպիտակ տունը հայտնել է, որ Միացյալ Նահանգները պատրաստ է վերադառնալ Իրանի հետ միջուկային գործարքի շուրջ բանակցություններին

Սպիտակ տունը հայտնել է, որ Միացյալ Նահանգները պատրաստ է վերադառնալ Իրանի հետ միջուկային գործարքի շուրջ բանակցություններին

Միացյալ Նահանգները պատրաստ է վերադառնալ Վիեննայում իրանական միջուկային ծրագրի շուրջ բանակցություններին Իրանում նախագահական իշխանության անցումային շրջանի ավարտից հետո, սակայն նման առաջարկը ժամանակային սահմանափակում ունի: Այս մասին հինգշաբթի ճեպազրույցում ասել է Սպիտակ տան մամուլի քարտուղարի տեղակալ Կարին Ժան-Պիեռը:

«Մենք դարձյալ շահագրգռված ենք պայմանագրի նկատմամբ փոխադարձ հարգանքը վերականգնելու հարցում: ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը, սակայն, հստակ հայտարարել է, որ այս առաջարկը չի կարող անընդհատ սեղանին մնալ»,- ասել է Կարին Ժան-Պիեռը:

Մամուլի քարտուղարի տեղակալը նշել է, որ իրանական միջուկային ծրագրի շուրջ բանակցությունների յոթերորդ փուլի ժամկետը դեռ հայտնի չէ՝ գրում է ТАСС-ը:

Հունիսի 20-ին միջուկային գործարքի շուրջ բանակցողները ընդմիջում են վերցրել իրենց մայրաքաղաքներում խորհրդակցություններ անցկացնելու համար՝ բանակցությունների վերջին փուլին պատրաստվելու նպատակով: Վիեննայում միջազգային կազմակերպություններում Ռուսաստանի մշտական ​​ներկայացուցիչ Միխայիլ Ուլյանովը հավանական է համարել միջուկային գործարքի վերականգնման վերաբերյալ համաձայնությունը:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում