ԴԴավիթ Մուրադյան

Թունիսում շարունակվում են խռովությունները

Թունիսում շարունակվում են խռովությունները

Թունիսում խռովությունների նոր ալիք է հասունանում՝ կապված նախագահ Քաիս Սաիդի կողմից բազմաթիվ պաշտոնատար անձանց պաշտոնանկությունների հետ՝ հայտնում է Al Jazeera-ն: 

Թունիսը քաղաքական ճգնաժամում է հայտնվել, երբ նախագահն ավելի վաղ պաշտոնանկ էր արել վարչապետ Հիշամ Մաշիշին, արդարադատության և պաշտպանության նախարարներին և սառեցրել խորհրդարանի աշխատանքները: 

63-ամյա նախագահը հրամանագրեր է ստորագրել պետական բարձրաստիճան պաշտոնյաների երկար ցուցակում ներառված անձանց, այդ թվում՝ բանակի գլխավոր դատախազին և ազգային Wataniya հեռուստաալիքի գործադիր տնօրենին պաշտոնանկ անելու մասին:

Թունիսի նախագահը վերացրել է օրենսդիրների խորհրդարանական անձեռնմխելիությունը և կարգադրել հետաքննել երեք կուսակցությունների, որոնք կասկածվում են 2019-ի ընտրություններից առաջ օտարերկրյա միջոցներ ստանալու մեջ:

Քաղաքացիական հասարակության ներկայացուցիչները համատեղ հայտարարությամբ նախազգուշացրել են Սաիդի՝ խորհրդարանի 30-օրյա սառեցման ցանկացած «անօրինական» երկարացման դեմ հանդես գալու մասին և քաղաքական գործողությունների ժամանակացույց պահանջել:

Թունիսի նախագահը նշել է, որ իր գործողություններն արդարացված են սահմանադրության համաձայն, ինչը թույլ է տալիս պետության ղեկավարին բացառիկ միջոցառումներ ձեռնարկել «անմիջական սպառնալիքի» դեպքում:

Քաղաքական ցնցումներից բացի, Թունիսն ընկղմվել է նաև աղետալի տնտեսական ճգնաժամի մեջ, ներառյալ՝ աճող գնաճն ու գործազրկության բարձր ցուցանիշները, ինչպես նաև կորոնավիրուսի աճող դեպքերը:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում