ՄՄարիա Գաբրիելյան

Տոկիո-2020. բռնցքամարտիկ Արման Դարչինյանը 1/4-րդ եզրափակչում է

Տոկիո-2020. բռնցքամարտիկ Արման Դարչինյանը 1/4-րդ եզրափակչում է

Ճապոնիայի մայրաքաղաք Տոկիոյում ընթացող 32-րդ ամառային Օլիմպիական խաղերի մրցումային 9-րդ օրը Հայաստանի օլիմպիական թիմից պայքարի է դուրս եկել բռնցքամարտիկ Արման Դարչինյանը:

75 կգ քաշային կարգում Դարչինյանը պայքարը սկսել է 1/8-րդ եզրափակչից, որտեղ վստահ հաղթանակ է տոնել Սլովակիայի ներկայացուցիչ Անդրեյ Շեմեզի նկատմամբ՝ 5:0:

Օգոստոսի 1-ին կայանալիք քառորդ եզրափակիչ փուլում Արման Դարչինյանը մենամարտելու է ֆիլիպինցի Էմիլ Մարսիալի հետ, որին հաղթելու դեպքում հայ բռնցքամարտիկը կապահովի առնվազն բրոնզե մեդալ:

Հիշեցնենք, որ Տոկիոյի Օլիմպիական խաղերում Հայաստանն ունի 17 ներկայացուցիչ, որոնցից հրաձիգ Էլմիրա Կարապետյանը, լողորդ Վարսենիկ Մանուչարյանը, ծանրորդ Իզաբելլա Յայլյանը, ձյուդոիստ Ֆերդինանդ Կարապետյանը (73 կգ) և բռնցքամարտիկ Կորյուն Սողոմոնյանը (52 կգ) ավարտել են մրցելույթները:

Պայքարը սկսել են նաև մարմնամարզիկ Արթուր Դավթյանը, որը դուրս է եկել հենացատկի եզրափակիչ, բռնցքամարտիկ Հովհաննես Բաչկովը, որը մեկ հաղթական մենամարտ է ունեցել և դուրս եկել 1/8-րդ եզրափակիչ, և լողորդ Արթուր Բարսեղյանը, ով 100 մ ազատ ոճում չի հաղթահարել որակավորման փուլի արգելքը, իսկ հուլիսի 30-ին մրցելու է 50 մ ազատ ոճում:

Բաժիններ

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում