ԳԳայանե Թամամյան

ՕԽ. Արման Դարչինյանը փայլուն հաղթանակ տարավ և դուրս եկավ քառորդ եզրափակիչ

ՕԽ. Արման Դարչինյանը փայլուն հաղթանակ տարավ և դուրս եկավ քառորդ եզրափակիչ

Տոկիոյի Օլիմպիական խաղերում Հայաստանի հավաքականի բռնցքամարտիկ Արման Դարչինյանը (75 կգ քաշային կարգ) մեկնարկել է հաղթանակով։

1/8 եզրափակչում մրցակիցը սլովակ Անդրեյ Շեմեզն էր, որին Դարչինյանը հաղթել է մեծ առավելությամբ՝ 5:0 հաշվով՝ դուրս գալով քառորդ եզրափակիչ: 

Հաջորդ փուլում Դարչինյանի մրցակիցը ֆիլիպինցի Էմիռ Մարսիալն է։ Հաղթելու դեպքում Դարչինյանը կապահովի առնվազն բրոնզե մեդալ։ Մենամարտը կկայանա օգոստոսի 1-ին։

Հիշեցնենք, որ Օլիմպիական խաղերի բռնցքամարտի մրցաշարում պայքարը շարունակում է նաև Հովհաննես Բաչկովը (63 կգ), որը հուլիսի 31-ին կմրցի ադրբեջանցի մարզիկի հետ։

Բաժիններ

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում