ԱԱրսեն Մկրտչյան

ԱՄՆ-ն կոչ է արել վերադառնալ բովանդակային քննարկումներին

ԱՄՆ-ն կոչ է արել վերադառնալ բովանդակային քննարկումներին

ԱՄՆ-ն դատապարտել է Հայաստանի և Ադրբեջանի միջազգային սահմանի երկայնքով բռնության վերջին էսկալացիան: ԱՄՆ Պետքարտուղարության պաշտոնական ներկայացուցիչ Նեդ Փրայսը կոչ է արել Երևանին և Բաքվին հավատարիմ մնալ կրակի դադարեցման պարտավորություններին և իրավիճակը դեէսկալացնելու համար անհապաղ քայլեր ձեռնարկել:

«Սահմանին պահպանվող լարվածությունը փաստում է, որ միայն համապարփակ լուծումը, որը թույլ կտա լուծել առանցքային խնդիրները, կարող է կարգավորել երկու երկրների հարաբերությունները՝ տարածաշրջանի բնակիչներին թույլ տալով միասին խաղաղ ապրել:

Միացյալ նահանգները կոչ է անում Հայաստանին և Ադրբեջանին որքան հնարավոր է շուտ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հովանու ներքո վերադառնալ բովանդակային քննարկումներին՝ երկարաժամկետ քաղաքական կարգավորման հասնելու համար»,- ասված է ԱՄՆ վարչակազմի ներկայացուցչի հայտարարության մեջ:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում