ՀՀայկարամ Նահապետյան

Կոնգրեսի կոմիտեն հավանություն է տվել Ադրբեջանին ԱՄՆ ռազմական աջակցությունը կասեցնող օրինագիծը լիագումար նիստում քվեարկելու նախաձեռնությանը

Կոնգրեսի կոմիտեն հավանություն է տվել Ադրբեջանին ԱՄՆ ռազմական աջակցությունը կասեցնող օրինագիծը լիագումար նիստում քվեարկելու նախաձեռնությանը

ԱՄՆ Կոնգրեսի Ընթացակարգերի հարցերով կոմիտեն հավանություն է տվել օրենսդիր Ֆրենկ Փալոնի առաջարկած օրենսդրական բարեփոխումները լիագումար նիստում քվեարկության դնելու նախաձեռնությանը։ Հիշեցնենք, որ Կոնգրեսի Հայկական հանձնախմբի համանախագահն առաջարկել է փոփոխություն մտցնել գալիք տարվա արտաքին ֆինանսական օժանդակությունները կարգավորող 4373 համարի օրինագծում, որով կկասեցվի Ադրբեջանին ամերիկյան ռազմական աջակցութունը։

Նախաձեռնությանը սատարում են կոնգրեսականներ Դևիդ Վալադաոն, Բրեդ Շերմանը, Դայանա Տիտուսը, Գաս Բիլիրակիսը և այլ՝ մոտ 2 տասնյակ օրենսդիրներ։ Կոմիտեում հավանություն ստանալով՝ Փալոնի բարեփոխումն արդեն առաջիկա ժամերին հնարավոր է՝ քվեարկության դրվի նաև Օրենսդիր պալատի լիագումար նիստում։

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում