ԴԴավիթ Մուրադյան

Հարավային Աֆրիկան «շոկային» է որակել Աֆրիկյան միությունում Իսրայելին դիտորդի կարգավիճակի շնորհումը

Հարավային Աֆրիկան «շոկային» է որակել Աֆրիկյան միությունում Իսրայելին դիտորդի կարգավիճակի շնորհումը

Հարավային Աֆրիկայի Հանրապետության կառավարությունը հայտնել է, որ «սարսափած է» Աֆրիկյան միության (ԱՄ) հանձնաժողովի՝ Իսրայելին դիտորդ երկրի կարգավիճակ շնորհելու մասին անցյալ շաբաթ կայացրած որոշումից՝ հաղորդում է Al Jazeera-ն: 

Այսօր հրապարակված հայտարարության մեջ նշված է, որ ՀԱՀ կառավարությունը քայլն «անարդար և անհիմն» է որակել, քանի որ այն արվել է «միակողմանի, առանց անդամների հետ խորհրդակցություններ անցկացնելու»:  

Իսրայելը ԱՄ-ի դիտորդ երկրի կարգավիճակ է ստացել ուրբաթ՝ 20 տարվա դիվանագիտական ջանքերից հետո: Իսրայելի արտաքին գործերի նախարարության պնդմամբ՝ նոր կարգավիճակը կարող  է հնարավորություն տալ Իսրայելին և ԱՄ-ին սերտ համագործակցություն հաստատել տարբեր ոլորտներում, ներառյալ Աֆրիկյան մայրցամաքում կորոնավիրուսի դեմ պայքարն ու «ահաբեկչության տարածման» կանխարգելումը: 

Հաղորդվում է, որ Հարավային Աֆրիկան դիմելու է ԱՄ հանձնաժողովի նախագահին՝ անդամ երկրներին որոշման մասին ամփոփ ներկայացնելու խնդրանքով: ՀԱՀ-ը հույս ունի, որ խնդիրը կքննարկվի պետությունների և կառավարությունների ղեկավարների մակարդակով:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում