ԴԴավիթ Մուրադյան

Ժնևում մեկնարկել են ռուս-ամերիկյան բանակցությունները

Ժնևում մեկնարկել են ռուս-ամերիկյան բանակցությունները

Շվեյցարիայի  Ժնև քաղաքում ՌԴ և ԱՄՆ միջև մեկնարկել են երկկողմ բանակցությունները՝ ռազմավարական կայունության երկխոսության շրջանակում՝ հայտնում է РИА Новости լրատվականը: 

Դռնփակ հանդիպումը տեղի է ունենում երկու երկրների նախագահների միջև ռազմավարական կայունության վերաբերյալ համապարփակ երկխոսություն սկսելու մասին պայմանավորվածությունների մշակման շրջանակում: 

ՌԴ միջգերատեսչական պատվիրակությունը գլխավորում է փոխարտգործնախարար Սերգեյ Ռյաբկովը, ամերիկյան կողմինը՝ փոխպետքարտուղար Վենդի Շերմանը: 

Ավելի վաղ ՌԴ արտաքին գործերի նախարարությունն ընդգծել էր, որ պատվիրակությունները քննարկելու են ռազմավարական կայունության պահպանման և ամրացման, ինչպես նաև սպառազինությունների վերահսկման հեռանկարները: 

ԱՄՆ պետքարտուղարությունը նշել էր, որ ՌԴ հետ նման երկխոսությունը պետք է հիմքեր դնի ապագայում սպառազինությունների վերահսկման ռեժիմի և ռիսկերի նվազեցման միջոցների համար:  

Բանակցությունների նախօրեին Ռյաբկովը հայտնել էր, որ Ռուսաստանն առաջիկա հանդիպումից  սպասելիքների նշաձողը չի բարձրացնում և հույս ունի հասկանալ, թե որքան լուրջ է ԱՄՆ-ի վերաբերմունքը ռազմավարական կայունության շուրջ երկխոսություն հաստատելու համար:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում