ՄՄարիամ Մխիթարյան

Ռուսաստանը Տաջիկստանի բանակին անհատույց զենք ու սարքավորումներ կտրամադրի

Ռուսաստանը Տաջիկստանի բանակին անհատույց զենք ու սարքավորումներ կտրամադրի

Կենտրոնական և Հարավային Ասիայում իրավիճակը հատուկ ուշադրություն է պահանջում, Ռուսաստանը սկսել է քայլեր ձեռնարկել՝ հայտարարել է ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն: Ի թիվս այլ հարցերի՝ խոսքը զենքի մատակարարման մասին է՝ հայտնում է РИА Новости-ն:

«Այսօր առաջին պլան է մղվում Աֆղանստանից Տաջիկստանին սպառնացող վտանգները չեզոքացնելուն ուղղված համատեղ աշխատանքը: Օտարերկրյա զորքերի հապճեպ դուրսբերումն այնտեղից առաջացրել է իրավիճակի արագ վատթարացում, ահաբեկչության ակտիվության աճ»,- ՌԴ պաշտպանության նախարարը պարզաբանել է Դուշանբեում Տաջիկստանի իր գործընկեր Շերալի Միրզոյի հետ բանակցությունների ժամանակ:

Այս կապակցությամբ Շոյգուն հայտարարել է երկկողմ և ՀԱՊԿ շրջանակներում համատեղ զորավարժությունների անցկացման, ինչպես նաև տաջիկական բանակին անհատույց զինելու մասին:

ՌԴ պաշտպանության նախարարն ընդգծել է, որ ռուսական կողմը պատրաստ է «ցանկացած անհրաժեշտ աջակցություն ցուցաբերել տաջիկ բարեկամներին»:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում