Գևորգ Պապոյանը և Սիմոնիդա Կորդիչը քննարկել են Հայաստանի և Մոնտենեգրոյի միջև զբոսաշրջության ոլորտում համագործակցության ընդլայնման հնարավորությունները

Կապան-Գորիս ավտոճանապարհին միկրոավտոբուս է կողաշրջվել․ տուժածների առողջական վիճակը գնահատվում է բավարար

Հայաստանի կանանց հավաքականը տարել է չորրորդ հաղթանակը շախմատի համաշխարհային 46-րդ օլիմպիադայում

Անցկացվել են Հայաստան-ԱՄՆ երկկողմ պաշտպանական խորհրդակցություններ

ՀՀայկարամ Նահապետյան

Ծանրորդ Իզաբելլա Յայլյանի և լողորդ Արթուր Բարսեղյանի արդյունքները. Տոկիո-2020

Ծանրորդ Իզաբելլա Յայլյանի և լողորդ Արթուր Բարսեղյանի արդյունքները. Տոկիո-2020

Տոկիոյում ընթացող 32-րդ ամառային Օլիմպիական խաղերում այսօր պայքարի են դուրս եկել ծանրորդ Իզաբելլա Յայլյանը և լողորդ Արթուր Բարսեղյանը:

Ծանրամարտի կանանց 59 կգ քաշային կարգում Իզաբելլա Յայլյանը երկամարտի 205 կգ արդյունքով (95 կգ + 110 կգ) զբաղեցրել է 7-րդ տեղը: Օլիմպիական խաղերում Հայաստանի ծանրամարտի հավաքականի մյուս ներկայացուցիչը՝ Սիմոն Մարտիրոսյանը (109 կգ), մրցահարթակ դուրս կգա օգոստոսի 3-ին:

Լողորդ Արթուր Բարսեղյանն այսօր հանդես է եկել 100 մետր ազատ ոճի որակավորման փուլում: Չորրորդ լողահերթում Բարսեղյանը 49.78 վայրկյան արդյունքով զբաղեցրել է երկրորդ տեղը, իսկ ընդհանուր պայքարում՝ 38-րդ: Որակավորման փուլի արգելքը հաղթահարում են 1-16-րդ տեղերը զբաղեցրած լողորդները: Հուլիսի 30-ին Արթուր Բարսեղյանը հանդես կգա արդեն 50 մետր ազատ ոճում, իսկ մինչ այդ՝ հուլիսի 28-ին, 100 մետր ազատ ոճում մրցելույթ կունենա Հայաստանի օլիմպիական հավաքականի մյուս լողորդը՝ Վարսենիկ Մանուչարյանը:

Հիշեցնենք, որ 32-րդ ամառային Օլիմպիական խաղերում Հայաստանն ունի 17 ներկայացուցիչ: Ավելի վաղ մարմնամարզիկ Արթուր Դավթյանը դուրս է եկել հենացատկի եզրափակիչ, բռնցքամարտիկ Հովհաննես Բաչկովը մեկ հաղթական մենամարտ է անցկացրել և պայքարը շարունակելու է 1/8 եզրափակչում: Հրաձիգ Էլմիրա Կարապետյանը 10 մ ատրճանակ մրցաձևում չի հաղթահարել որակավորման փուլը, իսկ ձյուդոիստ Ֆերդինանդ Կարապետյանը (73 կգ) և բռնցքամարտիկ Կորյուն Սողոմոնյանը (52 կգ) պարտություն են կրել մեկնարկում:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում