ԴԴավիթ Մուրադյան

Վենեսուելայի նախագահը մտադիր է բանակցել ընդդիմության հետ օգոստոսին

Վենեսուելայի նախագահը մտադիր է բանակցել ընդդիմության հետ օգոստոսին

Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն մտադիր է բանակցություններ սկսել քաղաքական ընդդիմության հետ հաջորդ ամսվա ընթացքում: Բանակցությունները տեղի կունենան Մեքսիկայում՝ Նորվեգիայի աջակցությամբ, հաղորդում է Reuters-ը: 

Դեռ մայիսին Վենեսուելայի ընդդիմությունը պատրաստակամություն էր հայտնել բանակցային սեղանի շուրջ վերադառնալու, որպեսզի ՕՊԵԿ-ի անդամ երկրում լուծվի քաղաքական ճգնաժամը: 

Հունիսին Վաշինգտոնի, Բրյուսելի և Օտտավայի գլխավոր դիվանագետները հայտնել էին, որ կվերանայեն պատժամիջոցները Մադուրոյի կառավարության նկատմամբ, եթե ընդդիմության հետ երկխոսությունը հանգեցնի զգալի առաջընթացի՝ ազատ և արդար ընտրություններ անցկացնելու: 

Reuters-ի փոխանցմամբ՝ տեղական  Telesur հեռուստատեսային ցանցին տված հարցազրույցում Մադուրոն, անդրադառնալով ընդդիմության հետ քննարկումներին, հայտնել է. «Մենք սկսել ենք քննարկել բարդ և դժվարին օրակարգ»: 

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում