ՎՎարդան Հովսեփյան

Հրաչյա Փոլադյանը նշանակվել է Եգիպտոսում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան

Հրաչյա Փոլադյանը նշանակվել է Եգիպտոսում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով՝ Կարեն Գրիգորյանը հետ է կանչվել Եգիպտոսի Արաբական Հանրապետությունում և Սուդանի Հանրապետությունում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնից:

«Հիմք ընդունելով Սահմանադրության 132-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետը. Կարեն Գրիգորյանին հետ կանչել հետ կանչել Եգիպտոսի Արաբական Հանրապետությունում և Սուդանի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնից»:

Նրա փոխարեն պաշտոնում նշանակվել է Հրաչյա Փոլադյանը: 

«Հիմք ընդունելով Սահմանադրության 132-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետը. Հրաչյա Փոլադյանին նշանակել Եգիպտոսի Արաբական Հանրապետությունում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան` երեք տարի ժամկետով (նստավայրը՝ Կահիրե)»:

Նախագահի մեկ այլ հրամանագրով՝ Փոլադյանը հետ էր կանչվել Իրաքի Հանրապետությունում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնից:

«Հիմք ընդունելով Սահմանադրության 132-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետը. Հրաչյա Փոլադյանին հետ կանչել Իրաքի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնից»,- ասված է հրամանագրում:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում